ԼՂՀ վարչապետն ակնկալիք չունի նախագահների հանդիպումից
19/11/2013 10:18

ԼՂՀ վարչապետն ակնկալիք չունի նախագահների հանդիպումից

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ այսօր Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիևի հանդիպումից իրենք որևէ ակնկալիք չունեն:

«Այս հանդիպումը կհամարեի հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում»,- նշել է վարչապետը:

Ըստ թերթի զրուցակցի՝ քանի որ իրենք կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա բանակցությունները պետք է շարունակվեն. «Սակայն, մյուս կողմից, բանակցությունները չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության անմիջական կողմ, ուղիղ կերպով ընդգրկված չէ բանակցային գործընթացում»: 

ԼՂՀ վարչապետն ակնկալիք չունի նախագահների հանդիպումից