.jpg)
Տարածաշրջանային բլոգ. «Ժնև-2»-ից հետո գրվելու է՝ շարունակելի
Ժամանակի հետ ավելի եմ ակնհայտ է դառնում, որ «Ժնև-2» համաժողովը, կայանալու պարագայում, ինչ-որ ձևական, անցումային բնույթ է կրելու: Արդեն հանդիպմանն ընդառաջ՝ ներսիրիական և արտասիրիական քաղաքական ընդդիմության տարբեր կառույցներ հեռակա կարգով բառի բուն իմաստով իրար «միս են ուտում»:
«Ժողովրդավարական փոփոխության ուժերի ազգային համակարգող մարմինը»,«Հանուն ժողովրդավարական փոփոխությունների և ազատագրության ճակատը», «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» և այլն... այսինքն՝ դեռևս հստակ մոտեցում չկա անգամ ընդդիմադիր կառույցների շրջանում. լիդերության, սիրիական ժողովրդի ընդդիմադիր հատվածի միակ լիազորված ներկայացուցչի պայքարն է ընթանում:
Կարծում եմ՝ նախևառաջ մի միջազգային համաժողով էլ անհրաժեշտ՝ այս կառույցներին ընդհանուր հայտարարի բերելու համար, նոր հետո միայն սիրիական վարչակարգը ներկայացնող պատվիրակության հետ մի բանակցությունների ձևաչափում մեկտեղելու:
Մեկ այլ լուրջ հիմնախնդիր է սիրիական ճգնաժամի արտաքին և հատկապես տարածաշրջանային դերակատարներին ընդհանուր որոշման շուրջ համախմբելու հարցը՝ Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար՝ տրամագծորեն իրարամերժ շահեր և մոտեցումներ:
Հետևաբար, գրեթե կասկած չկա՝ «Ժնև-2»-ով գործընթացը չի ավարտվելու. դրանից հետո առաջ է գալու մեկ այլ, գուցե նաև՝ մի քանի համաժողովների անհրաժեշտություն. այսինքն՝ «Ժնև-2»-ից հետո գրվելու է՝ շարունակելի...