.jpg)
Արթուր Գևորգյանը` բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ
Այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովում ընտրվեց կազմակերպության նոր նախագահ: Նախկին նախագահ Արման Մուրադյանին, ով չէր ցանկացել առաջադրել իր թեկնածությունը, փոխարինեց Արթուր Գևորգյանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը ժամանակին զբաղվել է այս մարզաձևով և ունի սպորտի վարպետի կոչում: 1989 թ. հաղթել է ԽՍՀՄ պատանեկան առաջնությունում, իսկ 1996 թ. օլիմպիական խաղերում զբաղեցրել է պատվավոր 5-րդ տեղը: Այժմ նա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է:
Անդրադառնալով իր ծրագրերին` Արթուր Գևորգյանը շեշտեց, որ կարևորում է մարզաձևի զարգացումը մարզերում և անձամբ շրջագայելու է ողջ երկրում` առկա հնարավորություններին ու ներուժին ծանոթանալու համար: