Կանադայում մեծ քթով ու ժանիքներով ձուկ են որսացել (Տեսանյութ)
20/11/2013 20:00

Կանադայում մեծ քթով ու ժանիքներով ձուկ են որսացել (Տեսանյութ)

Կանադայի հյուսիսային ջրերում որսացել են տարօրինակ մի կենդանի: Երկար վեճերից հետո գիտնականները եկել են համաձայնության, որ այն երկարաքիթ հիմերա է (կենդանի կամ բուսական օրգանիզմ, որը կազմված է գենետիկորեն տարբեր հյուսվածքներից):

Նշվում է, որ նման խորության վրա հիմերա են որսում առաջին անգամ: Սովորաբար այդ կենդանիները հանդիպում են 2000 մ խորքային ջրերում:

Նշենք, որ այս կենդանիներն իրենց մեջքին ունեն թունավոր փշեր: Գիտնականների խոսքով` թույնը կարող է անգամ մահացու լինել մարդու համար: 
 

Կանադայում մեծ քթով ու ժանիքներով ձուկ են որսացել (Տեսանյութ)