Հերթական կադրային փոփոխությունը գլխավոր դատախազությունում
20/11/2013 16:05

Հերթական կադրային փոփոխությունը գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող» վարչությունում` որպես ավագ դատախազ:
 

Հերթական կադրային փոփոխությունը գլխավոր դատախազությունում