.jpg)
Սվոբոդա․ Եվրամիությունը կշարունակի Հայաստանի հետ լավ հարաբերությունները
Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Հանս Սվոբոդան, Ստրասբուրգում Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, ասել է, որ Եվրամիությունը կշարունակի Հայաստանի հետ լավ հարաբերությունները։
«Իհարկե, ափսոսում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի ճնշմանը տեղի տվեց։ Մենք շարունակելու ենք Հայաստանի հետ մեր լավ հարաբերությունները և կփորձենք գտնել համագործակցության ձևեր, որոնք արդեն չեն լինի ասոցացման ֆորմատով։ Յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել, բայց սա մեր լավ հարաբերությունների վերջը չէր»,- ասել է Հ․Սվոբոդան։
Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել՝ Հանս Սվոբոդան պատասխանեց, որ հնարավոր է լինի որևէ ընդհանրական փաստաթուղթ, սակայն ներկա պահին կարծես 2 կողմերից ցանկություն չկա նման քայլեր կատարելու։
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրի նախաստորագրումից՝ նախընտրելով միանալ Մաքսային միությանը։