«Փորձագետները ո'չ հաստատում, ո՛չ էլ հերքում են Հրաչյա Հարությունյանի մեղքը»
20/11/2013 21:17

«Փորձագետները ո'չ հաստատում, ո՛չ էլ հերքում են Հրաչյա Հարությունյանի մեղքը»

Նոր Մոսկվայում վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է իր պաշտպանյալ Հ. Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի ավտոտեխնիկական փորձաքննությանը:

Այսպես` փաստաբանի հայտարարության մեջ ասված է.

1. Փորձագետները ո'չ հաստատում և ո'չ էլ հերքում են Հրաչյա Հարությունյանի մեղքը: Փորձագետները պատասխանել են քննիչների հարցերին, ինչը պահանջում է հատուկ գիտելիքներ: Փորձաքննության արդյունքները դատարանը կգնահատի ի թիվս այլ ապացույցների: Այս դեպքում` փորձագետները հաստատել են Հարությունյանի ցուցմունքները, որ մեքենայի արգելակի համակարգն իսկապես անսարք է եղել, իսկ վարորդը փորձել է արգելակել: Ամեն դեպքում, Հարությունյանն արդեն ընդունել է իր մեղքը և անում է ամեն ինչ, որպեսզի պատկերվի տեղի ունեցածի իրական պատկերը: Սակայն ոչ մի փորձագետ չի ասել, թե ինչպես էր անհրաժեշտ գործել տվյալ իրավիճակում, որպեսզի զոհեր չլինեին:

2. Ինչ վերաբերում է նոր քրեական գործին, որը վերաբերում է կեղծ փաստաթղթերին, ապա այն կցված է հիմնական դեպքին, սակայն կասկածյալին դեռ չեն հարցաքննել: Ըստ քննիչների , պարզվում է` Հարությունյանը ոստիկանին է ներկայացրել անձնագիրը, ապա երբ պարզվել է, որ Հրաչյան օտարերկրյա քաղաքացի է, ներկայացվել է «կեղծ» արտոնագիրը, ինչը հիմք է հանդիսացել կասկածելու կեղծված փաստաթուղթ «օգտագործելու» մեջ: Սա, իմ կարծիքով, մեղմ ասած, տարօրինակ է: Ես չեմ կարող պատկերացնել, որ դեպքից անմիջապես հետո, երբ մարդիկ նման վիճակում էին, վիրավորները շտապ օգնության կարիք ունեին, ոստիկանության աշախատակիցը ստուգում է անձնագիրը և շոկի մեջ գտնվող վարորդից պահանջում կեղծ արտոնագիրը: Չեմ կարծում, որ ոստիկանի նման պահվածքը համապատասխանում է իրավիճակին:

3. Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն, որ հերթական անգամ նախաքննական մարմինը ԶԼՄ-ներին ավելի շուտ է տալիս տեղեկատվություն, քան` պաշտպանության մարմնին: Օրինակ` Հարությունյանի պաշտպանները ստիպված են «կարդալ» փորձագիտական բազմաէջանոց արդյունքները` առանց պատճենահանելու: Ստացվում է, որ մեղադրյալին և փաստաբաններին «հնարավորություն է տրված նայել ապացույցները», իսկ որոշ ԶԼՄ-ներ կարող են «ուշադիր ուսումնասիրել և ստանալ պատճենները իրենց աշխատանքի համար»` քննիչների և փորձագետների մեկնաբանությունների հետ միասին: Մենք դեմ չենք լրատվամիջնոցների հետ համագործակցությանը, բայց կողմ ենք իրավունքների առանց խախտելու աշխատանքին:

Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Մոսկվայի Տվերսկոյ դատարանը սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել Հրաչյա Հարությունյանին թողնել կալանքի տակ` մինչև դեկտեմբերի 14-ը:

Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանի մեղքը ապացուցված է համարվել. Նա հանդիպել է փաստաբանին

 

«Փորձագետները ո'չ հաստատում, ո՛չ էլ հերքում են Հրաչյա Հարությունյանի մեղքը»