Գեներալ Մանվելի վիճակը վատացել է. Ֆրանսիա է մեկնել նաև նրա որդին
20/11/2013 09:50

Գեներալ Մանվելի վիճակը վատացել է. Ֆրանսիա է մեկնել նաև նրա որդին

Արդեն մեկ շաբաթ է, ինչ բուժման նպատակով Ֆրանսիայում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Հրապարակը» գրում է, որ արտասահմանցի բժիշկների միջամտությանն այս տարի արդեն երրորդ անգամ է դիմում գեներալը: Ըստ նրա ընտանիքին մոտ կանգնած թերթի աղբյուրի` Մանվել Գրիգորյանի մոտ թոքերի հետ կապված շատ լուրջ հիվանդություն է, որն աստիճանաբար քայքայում է գեներալի օրգանիզմը:

Երեկ էլ Ֆրանսիա է մեկնել նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետարանի թերթի աղբյուրի փոխանցմամբ` քաղաքապետի մեկնումը բոլորի համար անսպասելի է եղել:
 

Գեներալ Մանվելի վիճակը վատացել է. Ֆրանսիա է մեկնել նաև նրա որդին