.jpg)
Վարորդը բեռնատարով անցել է պատանու վրայով կանգառը «չկիսելու» համար
Մոսկվայում վարորդը իր բեռնատարով անցել է 19-ամյա պատանու վրայով, այն բանից հետո երբ նրանք չեն կարողացել համաձայնության գալ ավտոկայանտեղիում մեքենաները կանգնեցնելու համար: Տղան բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու ընկել կոմայի մեջ: Բժիշկները մեկ շաբաթ պայքարել են նրա կյանքի համար, բայց չեն կարողացել փրկել նրան:
Մահացած Ալեքսանդ Պեշկովի և բեռնատարի 23 ամյա վարորդի` Նիկիտա Սամոխինի միջև վեճ է ծագել, երբ Պեշկովի ընտանքիը իրենց տան իրերն է դասավորել մեքենայում` մեկ այլ տուն տեղափոխվելու համար: Սամոխինը փորձել է կանգառել այնտեղ, որտեղ Պեշկովների մեքենան է կանգնած եղել, հետո վեճի է բռնվել Ալեքսանդր Պեշկովի հետ:
Ականատեսները Lifenews.ru-ի թղթակցին պատմել են, որ բեռնատարի վարորդը ամբողջ արագությամբ վրաերթի է ենթարկել Ալեքանդր Պեշկովին և անցել նրա վրայով: Ըստ նրանց` վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում: Դաժան սպանության հեղինակի մայրը պատմել է, որ երբ որդուն հարցրել է, թե ինչու է նա նման բան արել, վերջինս ասել է, որ մի կերպ պետք է լիցքաթափվեր: Ըստ աղբյուրի՝ Պեշկովը ամուսնացած է եղել: 10-ամսական դուստր ունի: