Ադրբեջանի պաշտպանության նախարարը Մոսկվայում է
20/11/2013 20:07

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Մոսկվայում է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ ԱՊՀ պաշտպանության նախարարության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Նստաշրջանի օրակարգում, մասնավորապես, ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող քսանից ավելի հարցերի քննարկումն է: 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Մոսկվայում է