Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կիևում
20/11/2013 19:01

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կիևում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքից: Այս մասին, նա ասել է «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում:

Նա նշել է, որ առաջիկայում երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպելու են Կիևում:

Ըստ համանախագահի՝ Վիեննայում կայացած հանդիպումը առաջին քայլն էր՝ ակտիվացնելու խաղաղ պրոցեսը՝ հնարավորինս շուտ վերացնելու հակամարտության պատճառով առաջացած անհանգստությունը: 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կիևում