Հետազոտություն. Իրական սեր կյանքում լինում է երկու անգամ
20/11/2013 20:40

Հետազոտություն. Իրական սեր կյանքում լինում է երկու անգամ

Բրիտանացի սոցիոլոգները ռոմատիկ հարցում են անցկացրել: Նրանք փորձել են պարզել, թե ողջ կյանքի ընթացքում քանի անգամ կարելի է հանդիպել իրական սիրո: 

Ընդունված է համարել, որ այդպիսի սեր լինում է կյանքում մեկ անգամ: Սակայն հարցումը, որին մասնակցել է երկու հազար մարդ, ցույց է տվել, որ կյանքի ընթացքում մարդիկ միջինում ունենում են երկու անգամ: 

Հարցվածների մեծամասնությունը խոստովանել են, որ առաջին ռոմանտիկ զգացմունքը մնացել է անպատասխան: 

Նաև պարզվել է, որ ամեն յոթերորդը իր «երկրորդ կեսի» հետ ապրում է առանց սիրո: Նրանց մեծամասնությունը ասել են, որ ամուսնացել են ոչ սիրելի մարդու հետ այն բանից հետո, երբ նրանց լքել է իրական սերը:

Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ զույգի երջանկությունը մեծ հաշվով կախված է կնոջից: Երջանիկ են համարվում այն զույգերը, որոնցում կինը ընտանեկան վեճերից հետո արագ է հանդարտվում, եթե նույնիսկ ամուսինները շարունակում են բարկանալ: 

Հետազոտություն. Իրական սեր կյանքում լինում է երկու անգամ