Քրոնիկ հոգնածությունից խուսափելու մի քանի միջոց. Ladynews.am
20/11/2013 20:23

Քրոնիկ հոգնածությունից խուսափելու մի քանի միջոց. Ladynews.am

Քրոնիկ հոգնածությունը «հետապնդում է» հատկապես կանանց: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են գերծանրաբեռնված լինում. այնպես է ստացվում, որ նրանց ուսերին է լինում և´ աշխատանքը, և´ տան հոգսերը, և´ երեխաների խնամքը:

Ladynews.am-ը գրում է, որ  հոգնածության դեմ ամենարդյունավետ միջոցը խոտաբույսերն են:

Անանուխ

Անանուխով թեյը հրաշալի միջոց է հոգնածությունից ազատվելու, ինչպես նաև թուլանալու և հանգստանալու համար: 100 գրամ անանուխի թեյը 2 բաժակ եռացրած ջրով պատրաստեք, թողեք՝ հանգստանա 5-6 ժամ և խմեք: Ցանկալի է՝ խմեք կես բաժակով՝ ուտելուց առաջ:

Մելիսա

Ուղղակի հրաշալի միջոց է նյարդային համակարգի ամրացման համար: 2 ճաշի գդալ խոտաբույսի վրա ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր, թողեք, որ հանգստանա 1-2 ժամ: Խմեք օրվա մեջ 1-2 անգամ և ստացեք կրկնակի, եռակի անգամ կենսունակություն ու ակտիվություն:

Ուրց

Սա թիվ մեկ միջոցն է հոգնածության դեմ: 2 ճաշի գդալ ուրցը եռացրեք մեկ բաժակ ջրով, թողեք՝ 15 րոպե հանգստանա, հետո խմեք օրվա ընթացքում 4-5 անգամ՝ ճաշի գդալով:

Քրոնիկ հոգնածությունից խուսափելու մի քանի միջոց. Ladynews.am