.jpg)
Արտակարգ դեպք Երևանում. Գայլ են վնասազերծել
Նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 15.00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։
Ընկերության մասնագիտացված խումբը ժամանել է դեպքի վայր, որտեղ և «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։
Մասնագետի գնահատականով՝ գայլը մոտ 1 տարեկան էր։ Տուժածներ չկան։