ԲՀԿ-ական պատգամավորը Ռուսաստանում շքեղ ռեստորան է կառուցում
20/11/2013 10:35

ԲՀԿ-ական պատգամավորը Ռուսաստանում շքեղ ռեստորան է կառուցում

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը Ռուսաստանի Անապա քաղաքում անձնական նախաձեռնությամբ ու միջոցներով շքեղ ռեստորանային համալիր է կառուցում:

Երբ թերթը զրուցել է պատգամավորի հետ, նա, բնականաբար, հերքել է տեղեկությունը, ավելին, հայտարարել է, թե այս ամենից պատվերի հոտ է առնում: «Նման բան չկա, ես գիտեմ` սա իմ դեմ պատվեր է հենց Արթիկից»,- ասել է նա՝ շեշտելով պատվերի աշխարհագրական դիրքը: Հարցին, թե ով պետք է իր դեմ պատվերներ տա՝ նման լուրեր տարածելով, պատգամավորը հրաժարվել է պատասխանել:
 

ԲՀԿ-ական պատգամավորը Ռուսաստանում շքեղ ռեստորան է կառուցում