.jpg)
Ավստրալիայի մանկատանը անչափահասներին ստիպել են սեքսով զբաղվել
Ավստրալիայի մանկատներից մեկի աշխատակիցները երեխաներին ստիպել են ուտել իրենց փսխածն ու սեքսով զբաղվել իրենց հետ:
Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Մանկատունը կառավարում է անգլիկան եկեղեցին: Ներկայումս այնտեղ ստուգումներ են անցկացվում:
Ավստրալական Լիզմոր քաղաքում գտնվող North Coast Children's Home-ում կատարվող դեպքերի մասին պատմել է մանկատան նախկին սանը: Նրա խոսքով՝ երեխաներին ծեծել են տասնամյակներ շարունակ:
Ականատեսը, ում անունը չի հրապարակվում, հայտնել է, որ երեխաներից մի քանիսին սեքսուալ բռնության են ենթարկել՝ ծեսերի նպատակով:
Դատարանում ցուցմունք կտան մանկատան ևս 7 սաներ, նրանք հաստատությունում գտնվել են 1944-1985 թվականների ընթացքում: Ըստ քննության՝ տարբեր բնույթի բռնությունների է ենթարկվել ավելի քան 200 երեխա:
2006 թվականին անգլիկան եկեղեցին փոխհատուցում է տվել 38 սանի, սակայն հերքել է բոլոր մեղադրանքները:
Ըստ հետաքննության՝ հաստատության աշխատակիցները 5 տարեկան երեխաներին ստիպել են օրալ սեքսով զբաղվել:
Ականատեսը պատմել է, որ սննդից հրաժարվելու պատճառով ստիպված է եղել 10 ժամ նստած մնալ սեղանի շուրջ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ չդիմանալով ծաղրանքին ու բռնություններին, անչափահասները ինքնասպանություն են գործել:
Դատարան դիմել է մանկատան նախկին սան Թոմմի Կեմպիոնը: Նա անգլիկան եկեղեցուն մեղադրել է բռնության մեջ: Նա և իր քույրը հրաժարվել են փոխհատուցումից: Թագավորական հանձնաժողովը այժմ զբաղվում է միջադեպի քննությամբ: