Բալոտելլի. «Պետք է տղամարդ լինել»
21/11/2013 20:28

Բալոտելլի. «Պետք է տղամարդ լինել»

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ երջանիկ է իր ներկայիս թիմում և չի պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ, ինչպես նաև խոսել է իր բնավորության մասին` նշելով, որ այլևս առաջվա նման չէ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Ես լավ տղա եմ, ինչպես և մյուսները, բայց գտնվում եմ մի իրավիճակում, որն ինձ թույլ չի տալիս նորմալ լինել: Իմ շրջապատում չի թույլատրվում անել այն ամենը, ինչը հասու է իմ հասակակիցներին: Պետք է տղամարդ լինել և սխալներ թույլ չտալ:

Ես լավ բնավորություն ունեմ և հանգիստ մարդ եմ: Այլևս այն չեմ, ինչ տարիներ առաջ էի: Իմ պահվածքի հետ կապված փոփոխությունների կարիք չունեմ:

Ինչ վերաբերում է իմ տրանսֆերին, ապա ես մտածում եմ միայն մոտ ապագայի մասին և շատ հեռուն չեմ նայում: Հիմա իմ մտքում առաջիկա հանդիպումներն են: Երջանիկ եմ «Միլանում» և չեմ ուզում մտածել հունվար կամ մայիս ամիսների մասին»,- նշել է Բալոտելլին:
 

Բալոտելլի. «Պետք է տղամարդ լինել»