39-ամյա կինը ամուսնուն մեղադրել է սեռական բռնության մեջ
21/11/2013 20:38

39-ամյա կինը ամուսնուն մեղադրել է սեռական բռնության մեջ

Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Լիանա Գասպարյանին (անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին,որ ամուսինը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: 

Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1 կետի հատկանիշներով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
 

39-ամյա կինը ամուսնուն մեղադրել է սեռական բռնության մեջ