Վարչապետը ներկայացրեց Մոսկվա կատարած այցի մանրամասները
21/11/2013 12:14

Վարչապետը ներկայացրեց Մոսկվա կատարած այցի մանրամասները

Վարչապետ Սւիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստն սկսելուց առաջ ներկայացրեց Մոսկվա կատարած այցի մանրամասները: Նա տեղեկացրեց, որ Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մասնագետները:

«Դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, և Հայաստանն արդեն պետք է պատրաստ լինի ըստ ոլորտների անելիքները ներկայացնել: Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում, ու դրանով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում մենք ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում ընդգրված երկրների վարչապետները խոստացել են աջակցել Հայաստանին այս աշխատանքներում:

 

Վարչապետը ներկայացրեց Մոսկվա կատարած այցի մանրամասները