.jpg)
ՀԷՑ աշխատակիցները գլխավոր մասնաշենքի մոտ ցույց են անում
Անցած հինգշաբթի Aysor.am-ի խմբագրություն դիմած քաղաքացիները հայտնել էին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առանց նախազգուշացնելու աշխատանքից հեռացրել մի ամբողջ բաժնի աշխատակիցների: Մասնավորապես, ընկերությունը դադարեցնում է Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտի գործունեությունը:
Նույն օրը մեզ հետ զրույցում ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը հերքեց տեղեկությունը՝ հայտնելով, որ աշխատակիցները չեն կրճատվելու, այլ տեղափոխվելու են այլ աշխատանքի: Այսօր, սակայն աշխատակիցները ընկերության գլխավոր մասնաշենքի մոտ ցուց են սկսել: Նրանք պնդում են, որ ոտնահարվել են իրենց իրավունքները: Մանրամասները՝ քիչ անց:
Նախորդող հրապարակումներ՝ ՀԷՑ աշխատակիցները բողոքում են. Ընկերությունը՝ հերքում