Կարիքավոր ընտանիքների գազի սուբսիդավորումը 3 ամսով կերկարացվի
21/11/2013 15:35

Կարիքավոր ընտանիքների գազի սուբսիդավորումը 3 ամսով կերկարացվի

Հայաստանում ևս երեք ամսով կերկարացնեն կարիքավոր ընտանիքների գազի սուբսիդավորումը: Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նշենք, որ սուբսիդավորումները նախատեսված էին 2011թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. մարտի 31-ը: Նոր որոշմամբ այդ ժամկետը երկարացվում է մինչև հուլիսի 6-ը:

Բացի այդ, ապրիլի 1-ից մինչև հուլիսի 6-ը սուբսիդավորումը կտարածվի 75խմ-ի վրա, նախկին 30-ի փոխարեն:
Սակագների տարբերությունը «ՀայՌուսգազարդին» կվճարվի պետական էլեկտրաէներգիայի ընկերությունների եկամտի հաշվին:
 

Կարիքավոր ընտանիքների գազի սուբսիդավորումը 3 ամսով կերկարացվի