Ցույց՝ կառավարության դիմաց. «Հետ կանչե՛ք կուտակային կենսաթոշակի օրենքը»
21/11/2013 13:21

Ցույց՝ կառավարության դիմաց. «Հետ կանչե՛ք կուտակային կենսաթոշակի օրենքը»

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության բողոքի ակցիան:

«Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը չի բխում հասարակության շահերից և մենք պահանջում ենք կամ առհասարակ հետ կանչել այն կամ գոնե երկարաձգել դրա կիրառման ժամկետը»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Եթե այս կառավարությունը չի կարողանում լուծել ժողովրդի հարցերը, ապա` վաղ թե ուշ ժողովուրդն է լուծելու կառավարության հարցերը»,- ավելացրեցին ցուցարարները:

Նշենք նաև, որ կառավարության շենքի դիմաց կան բազմաթիվ ոստիկաններ.

«Իրավապահների նման քանակությունը պայմանավորված է նրանով, որ մենք պետք է պահպանենք հասարակական կարգը»,- լրագրողներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նույնպես Հանրապետության Հրապարակում է:

 

Ցույց՝ կառավարության դիմաց. «Հետ կանչե՛ք կուտակային կենսաթոշակի օրենքը»