.jpg)
Յուրա Մովսիսյանը բաց կթողնի ԲԿՄԱ-ի հետ կայանալիք խաղը
Այսօր Մոսկվայի «Սպարտակն» անցկացրել է հերթական մարզումը, որը տևել է 3 ժամ: Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով աշխատել է անհատական ծրագրով:
Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Զենիթի» հետ խաղում ծնկի վնասվածք ստացած հայ ֆուտբոլիստը կարող է չմասնակցել ԲԿՄԱ-ի հետ կայանալիք դերբիին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: