Պիկե. «Ես հպարտանում եմ Ռոնալդուով»
21/11/2013 19:08

Պիկե. «Ես հպարտանում եմ Ռոնալդուով»

«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն խոսել է Մեսսիի-Ռոնալդու պայքարի մասին և հայտարարել, որ այս մրցակցությունը 2 ֆուտբոլիստների համար կարևոր է, քանզի նրանց հնարավորություն է տալիս աճելու: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հանդես է գալիս «Բարսելոնում» և նա ստացավ «Ոսկե խաղակոշիկը»: Մենք պետք է ուրախ լինենք, որ Լեոն մեզ հետ է: Անձամբ ես համոզված եմ, որ Մեսսին բոլորից ուժեղ է:

Հիմա արգենտինացին վերականգնվում է վնասվածքից, բայց եթե վերհիշենք նրա բոլոր ձեռքբերումները, ապա միանգամից հասկանալի է դառնում, որ հենց նա է լավագույնը:

Մեսսիի և Ռոնալդուի մրցակցությունն օգտակար է երկուսի համար էլ, քանզի նրանց աճելու հնարավորություն է տալիս: Մեկը խաղում է «Բարսայում», մյուսը` «Ռեալում»: Կարծում եմ, դա լավ է, որովհետև նմանատիպ մրցակցությունից շահում է ֆուտբոլը:

Ռոնալդուն հիանալի թիմակից է: Երբ մենք միասին հանդես էինք գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», ապա նա գրեթե չէր խոսում անգլերեն, իսկ ես օգնում էի նրան: Մեզ մոտ ձևավորվել էին լավ հարաբերություններ: Ես հպարտանում եմ այդ ֆուտբոլիստով` որպես պրոֆեսիոնալ և որպես մարդ: Նա լավ օրինակ է մյուսների համար:

Ռոնալդուն չափից շատ ինքնահավա՞ն է: Նման ձևով ինձ էլ էին բնութագրում: Դա ճիշտ չէ: Մենք բոլորս մեղքեր գործել ենք»,- նշել է Պիկեն:

 

Պիկե. «Ես հպարտանում եմ Ռոնալդուով»