.jpg)
Նախագահը սպաների զորակոչ անցկացնելու հրամանագիր է ստորագրել
Նախագահ Սերժ սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
2013 թվականի դեկտեմբեր ամսին կանցկացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի, իսկ դեկտեմբերին սահմանված ժամկետում կզորացրվեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում պետք էընդունի այս հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: