.jpg)
Ռիբերին վնասվածք է ստացել
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վնասվածքի պատճառով բաց կթողնի Գերմանիայի առաջնության հերթական տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ նոյեմբերի 23-ին կայանալիք հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է «Bild»-ը, աշխարհի 2014 թ. առաջնության Ուկրաինայի հավաքականի հետ կայացած անցումային փուլի պատասխան խաղում Ռիբերին կողոսկրի ջարդվածք է ստացել և ստիպված կլինի որոշ ժամանակ մնալ առանց ֆուտբոլի:
«Իհարկե, այս վնասվածքի պատճառով տխրել եմ: Բայց վստահ եմ, որ «Բավարիան» այս անգամ առանց ինձ էլ գլուխ կհանի»,- նշել է Ռիբերին:
Հնարավոր է, որ Ֆրանկը բաց թողնի նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ-ի հետ կայանալիք մրցավեճը: