Անչելոտտի. «Զեեդորֆը կարող է հիանալի մարզիչ դառնալ»
22/11/2013 20:20

Անչելոտտի. «Զեեդորֆը կարող է հիանալի մարզիչ դառնալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի բացառում, որ մոտ ապագայում կարող է կրկին գլխավորել «Միլանը»: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Կգլխավորե՞մ արդյոք Իտալիայի ազգային հավաքականը: Ո՞վ գիտե: Հիմա ես աշխատում եմ մի թիմում, որն ինձ դուր է գալիս:
Վերադառնալ «Միլա՞ն», իսկ ինչո՞ւ ոչ: Այդ ակումբին ես միշտ պատրաստ եմ դրական պատասխան տալ:

Ինչ վերաբերում է Զեեդորֆին, ապա, ըստ իս, նա կարող է հիանալի մարզիչ դառնալ: Եվ ընդհանրապես, կիսապաշտպանների համար շատ ավելի հեշտ է այդ պաշտոնում հարմարվելը»,- նշել է Անչելոտտին:
 

Անչելոտտի. «Զեեդորֆը կարող է հիանալի մարզիչ դառնալ»