.jpg)
Է. Շարմազանովը ցավակցել է Ռիգայում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտևի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը իր և Հայաստան-Լատվիայի բարեկամական խմբի անունից խորին ցավակցություն է հայտնել Ռիգայի «Maxima» առևտրի կենտրոնում տեղի ունացած արտակարգ պատահարի կապակցությամբ և իր վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և բարեկամ Լատվիայի ժողովրդին:
Նախորդող հրապարակում՝ Ռիգայում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացածների մեջ ՀՀ քաղաքացի կա