ՖԻՖԱ-ի գործակալ. «Ամռանը Մեսսին կհեռանա «Բարսելոնից»
22/11/2013 19:38

ՖԻՖԱ-ի գործակալ. «Ամռանը Մեսսին կհեռանա «Բարսելոնից»

ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալլարդոն հայտարարել է, որ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին պայմանավորվածություն է ձեռք բերել այլ ակումբի հետ, իսկ տրանսֆերը կկայանա մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Մեսսին ամռանը կհեռանա «Բարսելոնից», քանզի կարծում է, որ այս թիմում իրեն դավաճանել են: Սեպտեմբերի վերջին նա իր գործակալների հետ միասին կհանդիպի կատալոնյան թիմի ղեկավարության հետ:

Ֆուտբոլիստը ցանկանում էր վերանայել իր պայմանագիրը, և «Բարսելոնի» ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը: Նրանք պայմանավորվել էին, որ Մեսսիի աշխատավարձի չափը կբարձրացվի, սակայն կատալոնյան թիմի դիրքորոշումն ընդամենը 1 ամիս անց փոխվել է: Այդ մասին Լեոն տեղեկացվել է և որոշել, որ սա դավաճանություն է:

Հիմա արգենտինացին ցանկանում է հեռանալ: Նա արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել այլ ակումբի հետ, և փետրվար-մարտ ամիսներին կկայանա սպասված տրանսֆերը»,- հայտարարել է Գալյարդոն:
 

ՖԻՖԱ-ի գործակալ. «Ամռանը Մեսսին կհեռանա «Բարսելոնից»