.jpg)
Ներկայացվել է աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը (Տեսանյութ)
Ռեփ-երգիչ Ֆարել Ուիլյամսը ներկայացրել է աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը, որը նկարահանվել է իր «Happy» երգի հիման վրա:
Topnews.ru-ի փոխանցմամբ` յուրահատուկ տեսահոլովակը տեղադրված է 24hoursofhappy.com կայքում:
Տեսահոլովակը միանում է այն ժամից, որը այդ պահին առկա է օգտատիրոջ համակարգչի վրա:
Հոլովակը կարելի է դիտել ցանկացած րոպեից և ժամից՝ էկրանին տեղադրված էլեկտրոնային ժամացույցի օգնությամբ:
Ցանկացած պահից կարելի է տեսահոլավը տեղադրել Facebook-ում կամ Twitter-ում: