Ռիգայում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացածների մեջ ՀՀ քաղաքացի կա
22/11/2013 13:23

Ռիգայում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացածների մեջ ՀՀ քաղաքացի կա

Ռիգայում առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում ՀՀ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ մահացածը Նաիրա Գրիգորյանն է: Հիշեցնենք, որ երեկ Ռիգայում մոլի տանիքի փլուզման հետևանքով մոտ 70 մարդ է տուժել:

Առաջին փլուզման արդյունքում մեկնարկած փրկարարական աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել երկրորդ փլուզումը, ինչի արդյունքում փրկարար խմբերը նույնպես հայտնվել են փլատակների տակ։

Փլուզման պատճառները անհայտ են, սակայն Ռիգայի փոխքաղաքապետը լրատվամիջոցներին հայտնել է, որ ըստ որոշ վկայությունների՝ տեղի է ունեցել պայթյուն:

Ռիգայում տեղի ունեցած փլուզման հետևանքով մահացածների մեջ ՀՀ քաղաքացի կա