.jpg)
Ռոնալդու. «Հիանում եմ նրանցով, ովքեր չեն հուսահատվում և շարունակում են ժպտա
«Արքայական ակումբի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն օգնել է արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:
«Սկսել եմ արյուն հանձնել այն պահից ի վեր, երբ Կառլոս Մարտինսը պատմել է ինձ իր որդու հիվանդության մասին: Միշտ պատրաստ եմ օգնել երեխաներին: Իսպանիայում ապրող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ ինձ և օգնել փոքրիկներին:
Այն մարդը, ով օգնություն է ցուցաբերել, միշտ յուրօրինակ զգացումներ է ունենում, որ փրկել է ինչ-որ մեկի կյանքը: Երբ թիմակիցներիս պատմեցի Կարլոս Մարտինսի խնդրի մասին, նրանք բոլորը միացան ինձ և դոնոր դարձան:
Չէի ցանկանա, որ իմ կամ որևէ մեկի ընտանիքում քաղցկեղով հիվանդ մարդ լիներ: Այն շատ ծանր հիվանդություն է, և ես հիանում եմ այն մարդկանցով, ովքեր չեն հուսահատվում և շարունակում են ժպտալ:
Եթե նվաճեմ «Ոսկե գնդակը», քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաներին կհրավիրեմ երեկույթի»:
Զգում եմ «Ռեալի» երկրպագուների աջակցությունը: «Արքայական ակումբում» անցկացնում եմ 5-րդ մրցաշրջանը, և այստեղ մթնոլորտը յուրահատուկ է: «Ռեալից» ուժեղ թիմ չկա»,- նշել է Ռոնալդուն: