.jpg)
Բրոնզե 3 մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունից
Նոյեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող Սամբոյի 2013 թ. աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից երեքն արժանացել են բրոնզե մեդալի:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, պատվո պատվանդանի երրորդ հարթակին են կանգնել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Մյուս հայ սամբիստների մրցելույթները տեղի կունենան նոյեմբերի 23-ին և 24-ին: