Թինա Կանդելակին հրապարակել է Սոբչակի սիրեկանների անունները
22/11/2013 18:28

Թինա Կանդելակին հրապարակել է Սոբչակի սիրեկանների անունները

Ռուսական շոու բիզնեսի ամենասկանդալային երկու աստղերի միջև նոր պատերազմ է հասունանում: Քսենիա Սոբչակը և Թինա Կանդելակին հանրության առաջ են դրել միմյանց կեղտոտ սպիտակեղենը՝ բառի գրեթե ուղիղ իմաստով:

Այն բանից հետո, երբ Սոբչակը հայտարարեց, որ Թինան սիրավեպեր է ունեցել ամուսնացած պաշտոնյաների հետ, Կանդելակին նախկին ընկերուհու անձնական կյանքը դարձրեց հանրության սեփականությունը: Այսօր, Facebook-յան իր էջում Թինան հրապարակել է Սոբչակի սիրեկանների անունները:

Եվ այսպես, ըստ Կանդելակիի, Սոբչակը սիրավեպեր է ունեցել Վյաչեսլավ Լեյբմանի հետ, ինչի պատճառով  Քսենիան և Անաստասիա Վոլոչկովան իսկական թշնամիներ դարձան, Ումար Ջաբրայիլովի, Ալեքսանդր Շուստերովիչի, Վահե Ենգիբարյանի, Դիմա Սավիցկիի, Օլեգ Մալիսի, Եվգենի Պապունաիշվիլիի, Սերգեյ Կապկովի, Իլյա Յաշինի հետ: 

«Ես գիտեմ, որ Քսենիան գումարի կարիք ունի հիմա, և քննադատաբար չեմ մոտենում նրա հայտարարություններին, սակայն ուզում եմ ասել՝ Քսենիա, դուք՝ որպես  բազմաթիվ ընտանիքների քայքայման պատճառ դարձած կին, իրավունք չունեք մեղադրել ինձ ինչ-որ բանում: Մանավանդ, որ դուք ոչ հիմնավորում ունեք, ոչ էլ ապացույցներ»,- գրել է Թինան:

Թինա Կանդելակին հրապարակել է Սոբչակի սիրեկանների անունները