Վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի. 26-ամյա երիտասարդը մահացել է
23/11/2013 15:56

Վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի. 26-ամյա երիտասարդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում` թիվ 2-րդ ավագ դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Ավետիք Բաբայանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

Վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի. 26-ամյա երիտասարդը մահացել է