.jpg)
23/11/2013 15:20
Ադրբեջանցի զինծառայողը ծանր վնասվածք է ստացել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Գարադագի շրջանում «Գազել» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել ժամկետային զինծառայողի: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, վթարի ենթարկված Էլնուր Ջաֆարովը ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: