Երեխաներից կազմված տոնածառը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում
23/11/2013 14:48

Երեխաներից կազմված տոնածառը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Թաիլանդի առևտրի կենտրոնում տեղացի երեխաները կենդանի տոնածառ են կազմել և դրանով ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

6-15 տարեկան 825 երեխա, հագել են շագանակագույն, կանաչ և կարմիր վերնաշապիկներ՝ կանգնել են տոնածառի ձևով: Ընդ որում, երեխաների մեծ մասը չի իմացել, թե ինչ պատկեր պետք է ստացվի վերջում:

Ադ կենդանի «տոնածառը» մնացել է 15 րոպե 29 վայրկյան: Երեխաներին հետևել են Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցները և ինքնաթիռից լուսանկարել:  

Նախորդ նման ռեկորդը գրանցվել է 2011 թ. Գերմանիայում, երբ կենդանի տոնածառի ձևով կանգնել են 672 մարդ:

 

Երեխաներից կազմված տոնածառը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում