Կոենտրաուն կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ
23/11/2013 15:48

Կոենտրաուն կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ

«Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն մադրիդյան ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի մանրամասները: «Արքայական ակումբի» հետ 25-ամյա պորտուգալացու գործող պայմանագրի ժամկետը կլրանա 2017 թ., սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է նրան ավելի վաղ նոր պայմանագիր առաջարկել:

Իսպանական մամուլի տեղեկություններով` Կոենտրաուն արդեն նախնական համաձայնություն է տվել և մոտ օրերս կերկարաձգի համաձայնագրի ժամկետը մեկ տարով: Հաղորդվում է, որ նոր պայմանագիրը ենթադրում է նաև ֆուտբոլիստի աշխատավարձի չափի բարձրացում, սակայն կոնկրետ չափը չի նշվում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կոենտրաուն ընդամենը 4 հանդիպում է անցկացրել «Արքայական թիմի» կազմում: Ներկա պահին նա ապաքինվում է ազդրի վնասվածքից:

Կոենտրաուն կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ