.jpg)
Գևորգ Պերկուպերկյան. Արցախի ապագան պետք է որոշի արցախահայությունը
Այսօր Երևանում ընթացող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համագումարի մասնակիցներին ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը ընթերցեց ՀՀ վարչապետի օգնական Հայկ Թութունջյանը:
Տիգրան Սարգսյանը ողջունել է ՍԴՀԿ-ի 9-րդ համագումարի բոլոր մասնակիցների և հայտարարել, որ ավադական կուսակցությունները հայ ժողովրդի հարստություններ են:
Համագումարին ելույթ ունեցավ և սիրիահայության իրավիճակը ներկայացրեց հալեպահության ներկայացուցիչ Վազգեն Մեսրոպյանը:
Նրա խոսքով` Սիրիայում շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, փակվել են բազմաթիվ դպրոցներ և կազմակերպություններ՝ սիրիահայությունը աջակցության կարիք ունի:
«Ես ողջունում եմ այս համագումարը և հույս ունեմ, որ ՍԴՀԿ-ն կկարողանա իր գործունեությամբ աջակցություն ցուցաբերել նաև սիրիահայությանը»,- նշեց նա:
Համագումարին ելույթ ունեցավ նաև ՍԴՀԿ վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանը:
Իր խոսքում Պերկուպերկյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացել են մի շարք խնդիրներ՝ Հայաստանում առկա է մեծ արտագաղթ, սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր է և իրենք, որպես կուսակցություն պետք է կանգնեն ժողովրդի կողքին:
Նա նշեց, որ ՍԴՀԿ-ն այսօր չափից դուրս թույլ է, սակայն իրավիճակ է փոխվել և պետք է ավելի ակտիվ գործել քաղաքական դաշտում:
«ՍԴՀԿ-ն ողջունում է Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդումը, սակայն պետք է նաև ակտիվ հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան խնդրին, պետք է նշել, որ Արցախի ապագան պետք է որոշի արցախահայությունը»,- նշեց Պերկուպերկյանը:
Իր ելույթի ավարտին Պերկուպերկյանը հայտարարեց, որ ՍԴՀԿ-ն ծավալելու է իր գործունեությունը ի փառս հայ ժողովրդի և Հայաստանի:
9-րդ Համագումարի աշխատանքները շարունակվելու են նաև վաղը, ինչի մասին հայտարարվեց ՍԴՀԿ-ի ղեկավարության կողմից:
Նախորդող հրապարակում` Երևանում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը