Գվարդիոլան մտադիր չէ հրավիրել Մեսսիին
23/11/2013 16:03

Գվարդիոլան մտադիր չէ հրավիրել Մեսսիին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այսօր Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է, որ մտադիր չէ քայլեր կատարել` Լիոնել Մեսսիին մյունխենյան թիմ հրավիրելու համար: Այս մասին հայտնում է ESPN-ը:

Օրերս իսպանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ Մեսսին, դժգոհ իր աշխատավարձի չափից, վերջնականապես որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բարսելոնից» և արդեն բանավոր պայմանավորվածություն ունի ոչ իսպանական մի ակումբի հետ: Շաբաթվա կեսին «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծիք հայտնեց, որ Մեսսին իդեալականորեն կմերվեր Գերմանիայի չեմպիոնի խաղին:

«Արդյոք ուզո՞ւմ եմ Մեսսիին տեսնել «Բավարիայում»: Ոչ, ոչ: Նրա տեղը «Բարսելոնում» է: Այս թիմը բոլորից շատ է հարմար Մեսսիին»,- հայտարարել է Գվարդիոլան:

Գվարդիոլան մտադիր չէ հրավիրել Մեսսիին