Ժնևում տեղի ունեցավ Ջոն Քերիի, Ջավադ Զարիֆի և Քեթրին Էշթոնի  հանդիպումը
23/11/2013 19:10

Ժնևում տեղի ունեցավ Ջոն Քերիի, Ջավադ Զարիֆի և Քեթրին Էշթոնի հանդիպումը

Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ժնևում մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի եռակողմը հանդիպումը:

Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ րոպեներ անց ԱԳ նախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հերթական հանդիպումը:

Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1 խմբի» միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում, երկրորդը՝ հոկտեմբերի 16-17-ը (Ժնև), երրորդը՝ նոյեմբերի 7-9-ը (Ժնև): 

Ժնևում տեղի ունեցավ Ջոն Քերիի, Ջավադ Զարիֆի և Քեթրին Էշթոնի հանդիպումը