Օմսկում սպանել են 24-ամյա բռնցքամարտիկին
23/11/2013 17:12

Օմսկում սպանել են 24-ամյա բռնցքամարտիկին

Այսօր ցավալի դեպք է գրանցվել Օմսկում: Ոստիկանները հայտնաբերել են Սիբիրի եռակի չեմպիոն, Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, «Ոսկե ձեռնոց» միջազգային մրցաշարի հաղթող Իվան Կլիմովի դին:

24-ամյա մարզիկի անունը վերջերս հայտնի էր դարձել նաև ոչ մարզական իրադարձությամբ, երբ մարտի 3-ին «Ամգար» գիշերային ակումբի հաճախորդներից մեկը կռվից հետո կրակել էր վերջինիս վրա և դիմել փախուստի:

Օմսկի շրջանի հետաքննող կոմիտեի մամուլի քարտուղար Լարիսա Բոլդինովան պատմել է, որ դին գտել են Դիանով փողոցում գտնվող Կլիմովի տան բակում:

«Բռցքամարտիկի մահը վրա է հասել դանակի հարվածների հետևանքով, որոնք վնասել են մի շարք կարևոր օրգաններ: Ականատեսների խոսքերով` մարդասպանը ծակել է Կլիմովի մեքենայի անիվը և, երբ Իվանը դուրս է եկել բակ, անհայտը 2 անգամ դանակով հարվածել է վերջինիս: Մինչ շտապ օգնության մեքենայի ժամանելը մարզիկը 24-ամյա մարզիկը մահացել է: Ընթանում է հետաքննություն»,- նշել է Բոլդինովան:
 

Օմսկում սպանել են 24-ամյա բռնցքամարտիկին