.jpg)
Մ. Հոսսեինին զբաղվել է պարսիկներին հայ աղջիկներ մատակարարելով. Pastinfo.am
Բնակվելով Երևանում՝ Մոհամմադ Հոսսեինին Երևան քաղաքի տարբեր դիսկո ակումբներում և այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող տարբեր կանանց հետ և 5.000-ական ՀՀ դրամ միջնորդավճարի դիմաց նրանց ապահովել հաճախորդներով։ Այս մասին գրում է pastinfo.am-ը:
Ընդ որում, հաճախորդների դերում հիմնականում հանդես են եկել ազգությամբ պարսիկ տղամարդիկ։ Pastinfo.am-ին հայտնի դարձավ, որ նա հայ մարմնավաճառների և տղամարդ պարսիկների միջև միջնորդի դեր է կատարել տարիներ շարունակ՝ 2007 թ.-ից սկսած։
Մոհամմադ Հոսսեինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 –րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: