.jpg)
Ռիբերի. «Մարդիկ ճիշտ որոշում կկայացնեն»
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում իր և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հաղթելու հնարավորությունները հավասար է գնահատում: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Մենք բոլորս էլ հիանալի գիտենք, որ Ռոնալդուն հոյակապ ֆուտբոլիստ է: Իհարկե, նա ևս արժանի է այս մրցանակին:
Այնուամենայնիվ, քվեարկությունն անցկացվում է տարվա արդյունքների կտրվածքով, ուստի ես նույնպես լավ շանսեր ունեմ: Մարդիկ ճիշտ որոշում կկայացնեն: Ես բացարձակ հանգիստ եմ»,- նշել է Ռիբերին: