Տ. Բալայան. Քննարկում է ՀՀ-ԱՄՆ վիզային ռեժիմի ազատականացման հարցը
23/11/2013 12:45

Տ. Բալայան. Քննարկում է ՀՀ-ԱՄՆ վիզային ռեժիմի ազատականացման հարցը

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմանի վիզաների ռեժիմի ազատականացման հնարավորությունը: Aysor.am-ի  հետ զրույցում, մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպի տարածած հաղորդագրությունը, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ԱՄՆ Պետդեպի հաղորդագրության մեջ ասված է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է վիզաների ռեժիմի ազատականացումը ամերիկացի զբոսաշրջիկների համար, ինչպես նաև` մինչև 10 տարի ժամկետով մի քանի անգամյա ելքումուտքի հնարավորությամբ վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին:

Տ. Բալայանը նշեց, որ այս գործընթացը շարունակական է, և սկսել է դեռ հունիս-հուլիս ամիսներին քննարկվել, երբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել էր ԱՄՆ:

ԱԳ մամուլի խոսնակը վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ պատվիրակությունը երբ վերադառնա, կհրավիրեն ասուլիս կամ կտարածեն հաղորդագրություն:

 

Տ. Բալայան. Քննարկում է ՀՀ-ԱՄՆ վիզային ռեժիմի ազատականացման հարցը