.jpg)
«Զվարթնոց» օդանավակայանում մարդ է մահացել
Նախօրեին՝ կեսօրին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից Ուկրաինա մեկնող «Air Arabia» ավիաընկերության ինքնաթիռը:
Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց «Զվարթնող» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Ինքնաթիռի հետ չի եղել ոչ մի տեխնիկական հարց: Այն վայրէջք է կատարել, քանի որ կտրուկ վատացել է ուղևորներից մեկի ինքնազգացողությունը: Մեր տեղեկություններով ուղևորն, ով ուկրաինայի քաղաքացի է, մահացել է»,- ասաց Գևորգ Աբրահամյանը: