.jpg)
Խնձորը երիտասարդացնում է օրգանիզմը 17 տարով. Ladynews.am
Խնձորն ամրացնում է իմունային համակարգը և խթանում արյան շրջանառությունը: Այս մասին գրում է ladynews.am-ը: Օրական մեկ խնձորն ազատում է ոչ միայն բժիշկի, այլ նաև կոսմետոլոգի մոտ գնալուց:
Այդպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում:
«Խնձորը երիտասարդացնում է 17 տարով»,- համոզված են Լոնդոնի Բրիտանական թագավորական համալսարանի մասնագետները: Նրանց խոսքով՝ խնձորի առողջարար ազդեցությունը ֆլավոնոիդների և պոլիֆենոլների շնորհիվ է, որոնք ազդում են օրգանիզմի թթվայնացման գործընթացներին:
Մասնավորապես պոլիֆենոլն ամրացնում է իմունային համակարգը, խթանում արյան շրջանառությունը, նպաստում սրտանոթային համակարգի երիտասարդացմանը:
Խնձոր պետք է օգտագործել ամեն օր, ընդ որում` առանց կեղևը մաքրելու: