.jpg)
«Արմենիա» օդանավակայանը քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը
Նոյեմբերի 22-ին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և Էյր Ֆրանս ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն: Այս մասին ասված է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը: Այդ ուղղությամբ զարգացումները կներկայացնենք մոտակա օրերին:
Համոզված ենք, որ չվերթների ավելացումը ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ուղևորների համար:
«Ազատ Երկնքի քաղաքականության անցնելու մասին ՀՀ Կառավարության հայտարարության արդյունքում արդեն ակնառու է առաջընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: