Ելույթ կունենա կույրերի միավորման երգչախումբը
25/11/2013 20:20

Ելույթ կունենա կույրերի միավորման երգչախումբը

Նոյեմբերի 27-ին, ժամը 19: 00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային ակադեմիական թատրոնում «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում ելույթ կունենա Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի լարային անսամբլի ուղեկցությամբ:

Համերգի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել միջնադարյան երաժշտության բացառիկ նմուշներ` լարային կվինտետի կատարմամբ, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբանությունը` կույրերի երգչախմբի և լարային անսամբլի հնչողությամբ:

ՀՀ Կույրերի Միավորման /ՀԿՄ/ երաժշտական կոլեկտիվները հիմնադրվել են 1976թ-ին: Հիմնադիր և գեղ. Ղեկավար, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Հովհաննիսյանի կողմից: Երգչախմբը և լարային անսամբլը առաջին անգամ հանդիսատեսին կներկայանան հետաքրքիր երաժշտական համագործակցությամբ:
 

Ելույթ կունենա կույրերի միավորման երգչախումբը