Բարոզուի և Վան Ռոմպոյի հայտարարությունը՝ Ուկրաինայի վերաբերյալ
25/11/2013 18:10

Բարոզուի և Վան Ռոմպոյի հայտարարությունը՝ Ուկրաինայի վերաբերյալ

Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Ուկրաինայի հետ։ Հայտարարության մեջ ասվում է․

«Եվրամիության դիրքորոշումը՝ Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման նախապատրաստությունները ժամանակավորապես կասեցնելու հետ կապված, պարզ է։ Սա պահանջում է Ուկրաինայի ղեկավարության կողմից քաղաքական կամք՝ 2012թ․-ի դեկտեմբերին սահմանված պայմանների կատարման համար վճռական գործողություններ և շոշափելի առաջընթաց կատարել։

Ուկրաինան արդեն իսկ կարևոր առաջընթաց կատարել է։ Մենք համոզված ենք, որ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի կնքումը, որը Եվրամիության կողմից երբևէ առաջարկված ամենահավակնոտ ծրագիրն է, ապահովում է լավագույն հնարավոր աջակցություն Ուկրաինայի տնտեսությանը, բարեփոխումների ծրագրին և արդիականացմանը՝ ուկրաինացիների համար բարգավաճ և կայուն ապագա կառուցելու տեսանկյունից։

Տեղյակ լինելով այն արտաքին ճնշումներից, որոնք իրականացվում են Ուկրաինայի նկատմամբ, հավատում ենք, որ կարճաժամկետ նկատառումները չպետք է անտեսեն այն երկարաժամկետ օգուտները, որ կբերի այս համագործակցությունը։

Եվրամիությունը, սակայն, չի ստիպի Ուկրաինային, կամ որևէ այլ գործընկերոջ, ընտրություն կատարել Եվրոպական միության կամ մեկ այլ տարածաշրջանային միավորի միջև։ Ուկրաինան պետք է ազատորեն որոշի, թե ինչպիսի ներգրավվածություն է ցանկանում ունենալ Եվրամիության հետ։

Ուկրաինայի քաղաքացիները կրկին ցույց տվեցին այս վերջին օրերին, որ իրենք ամբողջությամբ հասկանում և ընդունում են Եվրոպական ասոցացման պատմական էությունը։

Մենք խիստ քննադատում ենք այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ու գործողությունները։
Ասոցացումն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը հնարավորություն են մեր ընդհանուր հարևանների համար՝ նրանց ուղեկցել դեպի ժամանակակից, բարգավաճ և օրենքի վրա հինված ժողովրդավարություն։

Եվրամիության հետ սերտ կապերը չեն կառուցվում Արևելյան գործընկերության և նրանց այլ հարևանների միջև հարաբերությունների հաշվին, ինչպիսին Ռուսաստանն է։Արևելյան գործընկերությունը երկկողմանի հաղթանակ է, որից կշահենք բոլորս։

Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի Դաշնությանը հստակեցնել՝ ավելացող առևտրի և մեր հարևանների հետ փոխադարձ օգուտների նշանակությունը՝ լիովին հարգելով Արևելյան գործընկերների ինքնիշխանությունն ու անկախությունը և Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի երկկողմանի բնույթը։

Եվրոպական միությունը սպասում է այս շաբաթ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Այն կլինի կարևոր պահ՝ իրավիճակին իմաստ հաղորդելու և մեր Արևելյան գործընկերների հետ հարաբերությունները առաջ տանելու համար»։ 

Բարոզուի և Վան Ռոմպոյի հայտարարությունը՝ Ուկրաինայի վերաբերյալ